Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/259

Այս էջը սրբագրված է

ժտկան լավությանն Է զբաղեցնում, որ միլիոնավորներից մեկը չի ունենում։

Շատ հալածական ու չարքաշ կյանք Է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ Էդ հալածանքների մեջ Էլ բարձրացել Է նա։ Հալածվելով Էլ միշտ դեպի վեր Է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածել են,— Նոր-Նախիջևանից Մոսկվա Է փախել և եկեղեցու դպրի ու հոգևոր կառավարության քարտուղարի պաշտոնից հասել Է Լազարյան ճեմարանի ուսուցչությանը և «Հյուսիափայլի» գլխավոր աշխատակցի բարձրությանը։ էլի են հալածել.— Մոսկվայից էլ արտասահման է անցել, դարձել իր ժամանակի լուսավոր աշխարհքի սակավաթիվ առաջադեմ մարդկանցից մինը, ճոխացած եվրոպական գիտությունով ու լայն, ազատական մտքերով, լավագույն մտածողների ու գոր՛ծիչների ընկերն ու մտերիմը։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է Հայոց Գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մինը։

ՇԵՔՍՊԻՐ ԵՎ ՍԵՐՎԱՆՏԵՍ

Ազնիվ հանդիսականնե՛ր.

Համաշխարհայի և գրականության պատմության մեջ հազիվ թե էնքան նշանավոր մի թվական լինի, ինչքան նշանավոր է 1803 թվականը, երբ, ասում են, լույս տեսան Անգլիայում Շեքսպիրի «Համլետը», Իսպանիայում Սերվանտեսի «Դոն Քիխոտը»։ Մտածող ու տառապող նոր ինտելիգենտի ողբերգությունը և համաշխարհային ազնիվ խենթի արկածների պատմությունը։

Երկուսն էլ, թե Համլետը, թե Դոն Քիխոտը, գիտեն ու տեսնում են, Որ աշխարհքը դուրս է եկել իր ճանապարհից, և մարդը տառապում է, երկուսն էլ զգում են, որ իրենց է վիճակվել նորից աշխարհքը ուղիղ ճամփի վրա դնելու մեծ գործը, բայց նրանցից