Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/26

Այս էջը սրբագրված է

1897

Մշակի№ 40-ում նրա Գրողն1 ասում է. «Մի երիտասարդ Հովհաննես Թումանյանց. բայց թողնենք նրան,— «զի ոչ գիտէ զինչ գործէ>, նա ինքն իբան թաղեց հենց իբ հոդվածով, որի մեջ, նա, խուժանի այդ հարազատ զավակը, արիստոկրատական ծիրանի հագած, արշավանք է սկսում խուժանի դեմ։ Սազ է գալի պոլսական առածը ո՛վ դարք, ո՛վ բարք,,»։

Այս տողերը ես արտագրում եմ և պատասխանում, որովհետև այնպիսի խոսքեր կան, որ տեղն եկած ժամանակ չասելը ուղղակի հանցանք է, որ կարող է մնալ ծանրացած մարդու սըրտի և խղճի վրա։

Ինչ վերաբերում է թաղելուն՝ ես այդ համարում եմ մի շատ անզոր և միամիտ մասխարություն, որ միմիայն այնպիսի մարդիկ կանեն, որոնց համար Մշակի էջերից դուրս, էլ աշխարն ու կյանք չկա։ Այդպիսի մարդիկ նման են խլուրդի, որ ինչ բանի որ դունչը դիպչում է, միայն այն է ընդունում, և նրանից դենը էլ բան չկա։ Թողնելով դրանց՝ այդ խելքից ու բարոյականությունից զուրկ՝ ձգտումները, որ մաքրության վկայական: են բաժանում, գործչի ատեստատ են տալիս, կյանքի ու թաղման վճիռներ են կարդում, թողնելով այդ ձգտումները, որոնք որքան զազրելի են, այնքան էլ արժանի են լուրջ ուշադրության, որպես բարոյական անկման ահռելի նշաններ,– ես ուզում եմ խոսել

23