Այս էջը սրբագրված է
մեկը, Համլետը դժգոհ է, անիծում է իր ճակատագիրը, թն ինչու իրեն է վիճակվել էդ ծանր գործը ու դժբախտ է իր արքայական զգեստի ու պալատիի մեջ, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, գոհ է իր բարձր առաքելությունից և երջանիկ է աղքատ գիդալգոյի ցնցոտիներով ու իր ունեցած թշվառ միջոցներով։
Եվ ահա Համլետը թշնամուն հաստատ գտնելուց ու պարզ տեսնելուց հետո էլ՝ կասկածներ է հայտնում, թե գուցե լավ չըտեսավ, գուցե լավ չիմացավ և աշխատում է իրեն խաբել ու հանգստացնել և խուսափել իրեն վիճակված արյունոտ գործից, մինչդեռ մյուսը, Դոն քիխոտը, հենց բավական է աչքը բաց անի, Որ ամեն տեղ էլ տեսնի թշնամուն, ինչ ոպամ է լինի ե ով ուղում է լինի։ Եվ երբ Համլետը վճռական վայրկենին վարանում է ու պատյանից դուրս չի քաշում իր սուրը առջևը կանգնած թշնամուն հարվածելու համար, այլ տագնապալի աղաղակում է: Զըսպի՚ր քեզ, հոգիս, թող սոփը իմ խոսքերի մեջ լինի, ոչ թե գործի,— էս միևնույն ժամանակ մյուսը, Դոն ՛Քիխոտը,՛ առանց" վարանքի ու տարակուսանքի, լոկ երևույթը նկատելուն պես մերկացնում է սուրն ու հարվածը իջեցնում։ Սակայն՝ երկուսն էլ տառապում ու կովում են իրենց ճամփից դուրս եկած աշխարհքը կարգի դնելու համար, մարդուն երջանկացնելու համար։ Նույնքան նշանավոր է 1616 թվականը, և հատկապես էդ թվականի ապրիլի 23-ը, երբ միևնույն օրը վախճանվեցին՝ Անգլիայում Շեքսպիրը, Իսպանիայում Սերվանտեսը, և էսպեսով համաշխարհային գրականության հորիզոնի վրա միաժամանակ մայր մտան երկու հսկայական արեգակ։
Երկու հսկայական արեգա՜կ…
Սակայն գերազանց է բրիտանական հանճարի փայլը, որ իր ճաճանչները մի կողմից զարկում էր մինչև էսքիլեսի ու Սոֆոկ– լեսի ժամանակները, մյուս կողմից դեպի գրականության ապագան։ Եվ ամեն մի գրող, ինչ աշխարհքում էլ ասպարեզ իջնի, տեսնում է իր ուղին արդեն լուսավորված նրա շողերով, և գրեթե անխտիր, շատ քիչ բացառությամբ, ամենքն էլ խոնարհել են նրա հանճարի առջև։
Մեծ Դյոթեն, որին մի Ոլիմպիական աստծու են նմանեցնում,