Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/262

Այս էջը սրբագրված է

1915 թվականին թուրքէրը հրատարտկնլ են 325 կտոր գիրք, վրացիները 247, հայերը 159:

Ես ուզում եմ դեռ ավելի սաստկացնել պ. Չալխուշյանի ազնիվ վիշտը։

Թող նայի հայերեն գրքերի ցուցակին և կտեսնի, որ դրա մի մասը արտատպություն է, մնացածի մի մասն էլ անպետք ու տըպագրաթյան անարժան գործեր, և վերջ ի վերջո տակը մնում է շատ խեղճ ու ողորմելի մի բան։

Ինչո՞ւ է էսպես։

Պ. Չալխաշյանը էս դժբախտ ինչուի հանդեպ աղաղակում է- «քնե՞լ ենք, թմրե՞լ, թե արդեն հնացել, մաշվել, քամվել,չգիտեմ..․»։

Եվ՝ սրա ճարի վրա մտածելով՝ վերջը գալիս է էն եզրակացությանը, թե չպետք է շատ օժանդակել համալսարանական ուսանողությանը, այլ պետք է ծավալել տարրական ուսումը, կրթել ազգը, ու մենք կունենանք և՛ գրականություն, և՛ ճոխ ու շատ հրատարակություններ…

Ո՛չ, ե հազար անգամ ո՛չ, ազնիվ հայրենակից, պ.Չալխուշյան. ո՛չ համալսարանական ասանողււթյան խորթությունն է հայոց գրականության խեղճության պատճառը, ոչ էլ տարրական ուսման պակասը։ Սա ունի մի հիմնական պատճառ, որի շուրջը շատ են պատվել, բայց մեջը չեն մտել և վերացնելու մասին էլ մտահոգություն չեն ունեցել։

Եվ էս հիմնական պատճառը գտնելու համար երբեք չպետք է դիմել հրատարակություններին, գրքերին։ Գրքերը անշունչ թուղթ են, նրանք ձեզ ոչինչ չեն ասիլ, նրանցից չեք կարող իմանալ, թե ինչու են իրենք քիչ դուրս գալիս, դրա համար պետք է դիմել էդ գրքերը գրողներին, նրանցից պետք է հարցնել ու իմանալ, թե՝ ինչո՞ւ են իրենք քիչ գրում։

Այո՛, գրականություն ասելիս պետք է գրողներ հասկանալ, ոչ թե գրքեր, և գրողներին պետք է հարցնել, ոչ թե գրքերին։

Եվ երբ գրողներին կհարցնեք՝ նրանք ձեզ կասեն, որ իրենք գրականությամբ չեն պարապում։ Խսոսքս գեղեցիկ գրականության վրա է հատկապես, և ասում եմ, որ նրանք, հայոց բանաստեղծ–

262