Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/264

Այս էջը սրբագրված է

Տերտեր առնենք, նույնը։ Պետք է տուն օրհնի մկրտի, պսակի, թաղի…


Իսկ եթե նույնքան գեղարվեստագետ, գրող, գիտնական ու հրապարակախոս առնե՞նք, ի՞նչ կլինի նրանց վիճակն ու նրանց գործի դրությունը։


Էն, ի՞նչ որ Է։ Անպայման անապահով, անհաստատ, և շատ դժար լուծելի մի խնդիր։


Ինչո՞ւ։


Որովհետև առանց գրքի ու առանց գիտության ազգը կարող Է ապրել։ Իսկ Էնտեղ, որտեղ առանց գրքի ու առանց գիտության կարող են ապրել, Էնտեղ գրողն ու գիտնականը չեն կարող ապրել, ավելորդ մարդիկ են, և ուզեն-չուզեն պետք Է իրենց ճամփից շեղվեն, իրենց գործը թողնեն, ուրիշ գործով զբաղվեն, որ իրենք Էլ ապրեն, իրենց տունն Էլ պահեն։ Կամ, շա՜տ; շա՜տ միաժամանակ երկուսն Էլ անեն, ծառայեն և՛ աստծուն և՛ մամոնային։ Բայց մենք արդեն գիտենք, որ չի կարելի միաժամանակ և՛ աստծուն ծառայել և՛ մամոնային։ Դրանից լավ բան չի դուրս գալ։ Իհարկե վերչ ի վերջո Էսպես էլ մի բան կգրվի, բայց էն չի լինի երբեք, ինչ որ պետք է լիներ, և գրողը միշտ փոխանակ առաջ գնալու՝ ետ կգնա, ինչպես մեր գրողներից շատերը, որոնց գովելու ժամանակ սովորաբար առաջին գործերն են հիշատակում, մի հանգամանք, որ ցույց է տալիս,– թե գրողը տաղանդ է ունեցել, բայց գրական մթնոլորտ չի ունեցել ապրելու և զարգանալու համար կամ եղածը հերիք չի եղել։


Եվ էսպես է ոչ միայն մեզանում, այլև էն տեսակ երկիրներում, ուր ոչ ուսանողությունն է խորթացած իր մայրենի ժողովրդից ու գրականությունից, ոչ տարրական ուսումն է պակաս։


Դրա համար էլ էս տեսակ երկիրներում զանազան միջոցների են դիմում՝ ապահովելու էն բոլոր բարձր արժեքները, որ ժողովրդի համար առաջին անհրաժեշտ պահանջ չեն հանդիսանում և իրենք իրենց գոյությունն ու զարգացումը ապահովել չեն կարող։ էս տեսակ երկիրներում պետական ազգային ընդհանուր օժանդակությունով օգնության են գալիս պահպանելու գրականություն, գիտություն, թատրոն։


17 Երկ. ժողովածու հատոր IV