Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/271

Այս էջը սրբագրված է

օժանդակության վրա ու միշտ անտես առնված հայությունից և զայրույթով ցանկանում է իր գրվածքները ոչնչացնել…

Կամ Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն, նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ, չի կարողանամ իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն գավառները ճանապարհորդելու և կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել և որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին…

Կամ մի Պ. Ադամյան, որ ազգի պարծանքը դառնալուց հետո, երբ հիվանդանա ու մահվան մահճում դիմի իր ժողովրդին՝ սառը լռություն լինի պատասխանը, և ռուսները օգնեն հեռու Մոսկվայից, ռուսները տանեն պատսպարեն և ռուսաց դեսպանական հիվանդանոցում փչի իր վերջին շունչը…

Կամ Գամառ-Քաթիպայի պես մեկը ամբողջ ազգի կառքը դառնալուց հետո էլ, երբ մեռնելու վրա էր, կարդում էր իր աչքով, թե ինչպես են հեռագրում ու թերթերում տպում, թե սնունդի ու դեղի տող չկա իրեն համար, և մարդը մեռավ իր վերջին ոտանավորներից մեկի տողերը շրթունքին. «Խղճալի ազգ եք, հայեր, դուք, ավա՜ղ…»9։

Կամ մի Պարոնյան* էնքան տաղանդավոր գործեր կուտակելուց հետո էլ ստիպված էր կանաչի ծախելով ապրել և մեռնել իբրև մի խեղճ խանութպան…

Բայց ո՞ր մեկն ասեմ… Չի կարելի հանդիսավոր օրերը գրականությանը մեջտեղ դարս բերել խաչվառի նման ու հանդեսից հետո, նորից ետ տանել կոխել մի մաթ խորան, որտեղից դուրս էին բերել։ Եվ եթե ասում եմ մեր ժողովուրդը ազգովին պաշտպանում է կամ պետք է պաշտպանի էս տեսակ մարդկանց, բնավ ես էնպես չեմ մտածում, թե մի բարեգործության պետք է անի կամ մարդասիրություն կամ սրա նման մի բան։ Երբե ք։ Այլ, ասում եմ, նա պետք է գոնե որոշ չափով պարտավճար լինի, քանի որ արդեն ստանում է ավելի շատ, քան տալիս և իր պարտաճանաչությունը արդարացնում է;իր ետամնացությունով Եվ էսպես է պահանջում նրա ազգային շահը ամեն տեսակետից։

Ահա հենց «Հորիզոնի» էն վերջին համարում, ուր տպված էր

ա