րազմի ներկայացմանը և իմ կարճատև — բայց աղմկալի բեմական գործունեության։ Նրանից հեաո մի քանի անգամ եղա մոտը։
Ինձ թվաց մի շատ քաղաքավարի ու քնքույշ, բայց հիվանդ մարդ, և, չգիտեմ ինչու, մենակ մարդ։ Գուցե էն էր պատճառը, որ հյուրանոցում էր ապրում, չգիտեմ, բայց մենակ մարդ․..
Այնուհետև երբ ավելի ու ավելի ծանոթացա նրա կյանքի հետ, նրա տառապանքների հետ, տեսա, թե մեր կյանքում ինչքան է հալածվել և մամուլից, հատկապես «Մշակից»7, ոբ նքան ոչ թե տանելի, այլ անտանելի տաղանդ էլ չէր ընդունում և դրա համար կռվի էր մտել ռուսաց «Кавказ» թերթի հետ։ Հալածվել է և մասնավոր մարդկանցից, և երբեմն էլ հալածանքների պատճառը եղել են զանազան կանանց պատմություններ։ Առանձնապես նեղն է ընկել մի ռուս կնոջ պատճառով և մի շատ անախորժ դրությունից ազատվել է միայն իր բարեկամ գնդապետ Մելիք-Հայկազյանի միջամտությամբ։ Եվ հետագայում, ասում եմ, երբ ավելի շատ ծանոթացա էս մենակ ու միշտ օտար մարդու կյանքի հետ, որին ավելի շատ գնահատել ու սիրել են նրանք, որոնց միանգամայն խորթ է եղել ինքը, որոնց նույնիսկ լեզուն չէր հասկանում ինքը, երբ վերահասու եղա, թե ինչ աշխատանքով ու ինչ բարեխըղճությամբ է նա իր դերերն ուսումնասիրելիս եղել—և ամսական քանի-քանի դեր խաղալու պայման է կապելիս եղել նրա հետ հայոց թատրոնը պահող մարմինը, և թե նրան ծափահարողները ծափահարել են լոկ արտաքին փայլից շլացած րոպեաբար և լքել են մշտապես, այնուհետև նա դարձավ ինձ համար մի մշտական վիշտ, մի գեղեցիկ վիշտ, մի իսկական Համլետ, որ բարձր ձիր՛ քերով ծնվել էր մի շատ խեղդուկ մթնոլորտում…
Եվ խեղդվեց…
Իննսնական թվականների սկզբներին էր։ Աշխարհահռչակ իտալացի դերասան Ոոսսին եկավ Թիֆլիս։ Էն ժամանակ, ինչքան հիշում եմ, Թիֆլիաում բացի հայոց դերասանական խումբը՝ ուրիշ խումբ չկար։ Հայոց խումբն էլ մեծ մասամբ կազմված էր սիրողներից հանգուցյալ Գևորգ Ձմշկյանի գլխավորությամբ։ Ես էլ էի սիրողների մեջ։ Ռուս անտրեպրենյորը մեզ հրավիրեց Ռոսսուն դիմավորելու։ Եվ ահա մենք, իբրև դերասանական