խումբ գնացինք կայարան, Ռոսսուն ընդունեցիսնք ծաղկեփըն–ջերով ու երաժշտությունով։ Ռոսսին մեզ հրավիրեց իր բոլոր ներկայացումներին։ «Համլետի» ներկայացման գիշերն Էր։ Ամբողջ հասարակությունը անհամբեր սպասում Էր վարագույրի բացվելուն, որ Ռոսստ Համլետը համեմատի Ադամյանի Համլետի հետ։ Դուրս եկավ Օտսսին, հսկա դերասանը Դանիայի դժբախտ ու փիլիսոփա արքայազունը։ Հասարակությունը հավփշտակված, շունչն իրեն պահած հետևում էր մեծ ողբերգուին։ Գործողություննը վերջացավ։ Վարագույրն իջավ։ Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից։ Ռոսսին ստիպված մի քանի անգամ բեմ դուրս եկավ՝ մինչե որ հասարակությունը հանգըստացավ։ Եվ հասարակությունը հանգստացավ թե չէ, նույնինկ Ռսսաու թարմ խաղի ահագին տպավորության տակ գրեթե միաձայն արձակեց իր վճիոը,
—Սքանչելի է.․. Բայց Ադամյանին չի հասնիլ։
Ես իմ կյանքում թերևս երբեք ինձ էնքան հպարտ չեմ զգացել իբրև հայ, ինչպես էն գիշեր։
Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող ասել– հպարտությո՞ւնս ավելի մեծ եղավ, թե՞ վիշտս…
Նա մեզանում չգնահատվեց, և անպաշտպան, անժամանակ գերեզման իջավ։
ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՍԵՐԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԷՊՈՍԻ ՄԱՍԻՆ
ԷՊՈՍԻ ՄԱՍԻՆ
Եվրոպայում սլավոն ժողովուրդների մեջ ավելի ուշ է զարգացել գրականությունը, էդ պատճառով էլ ավելի երկար ժամանակ նրանց մեջ է կենդանի մնացել ժողովրդական բանահյուսությունը։ Սլավոնների մեջ էլ ամենից լավ պահել ու զարգացրել է իր էպոսը սերբ ժողովուրդը, որ, սլավոնագետների կարծիքով, թեև ենթարկվել է թուրքերի քաղաքական ծանր լծին, բայց ազատ է մնացել էն երկարատև հասարակական ստրկությունից, որին