Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/294

Այս էջը սրբագրված է

Ազգ ենք և մինչև էսօր չանենք մեր ազգային պատմությանը Մեր ազգային պատմության նյութերը ցրված են վանքերում փակված ձեռագիրների ու մեր շտւրջը փռված հիշատակարաններից սկսած մինչե հեռավոր երկրների արխիվներն ու թանգարանները։

էս բոլոր նյութերը պետք է հավաքել գիտնականների, պատմագետների ձեռքով, ոաումնասիրությաաեր կատարեի, մենագրություններ գրել (մոնոգրաֆիա), և հետզհետե պատրաստել մեր ազգի գիտական ճշմարիտ պատմությանը։

Սա մի դժար ու մեծ գործ է, վեր ամեն անհատական և նույնիսկ մասնավոր ընկերության ուժերից։

Եվ էս գործը կատարելու համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը՝ հենված համայն հայության բարոյական ու նյութական ուժերի վրա։

Գրականության ունենք, բայց դեռ մի ընդհանուր գրական լեզու չունենք։ Եղածն Է աղքատ ու աղքատ և անկազմակերպ։ Պետք է հավաքել հայոց բարբառների, բովանդակ հայության լեզվական գանձերը, բառերն ու ոճերը, ամբարել, ուսումնասիրել ու օգտագործել, կազմել հայոց կենդանի լեզվի բառարանը, ստեղծել հայոց ազգային գրական լեզուն։

Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությանը;

Գիտություն չկա մեր մեջ։ Եվ դպրոց, և գրականություն, և հրապարակախոսություն, և հասարակական ու ազգային գործեր մեծ մասամբ հիմնված են տգիտության վրա։ Կենտ ու հատիկ հայ գիտնականներն էլ փախչում են մեր մթնոլորտից, զբաղվում են ուրիշ գործերով, կամ հեռանում, օտարանամ են ու օտար լեզվով են զբաղվում գիտությամբ։ Եթե մի Նորայր Թյուզանդ էլ, թեև դարձյալ օտարության մեջ, գիտությունով պարապում է հայերեն՝ էն էլ վերջը անիծում է իր վիճակն ու կտակ է անում, որ իր աշխատանքը կրակի մատնեն։

Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերեն լեզվով և հայ գիտնականների կաճառ, գիտության օջախ, Հայկական Ակադեմիա։

294