Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/296

Այս էջը սրբագրված է

ու առաջ տանել էս ընդհանուր մեծ գործը՝ մասնակցելով ու տալով մեր ունեցածից՝ շատից—շատ, քչից—քիչ։ Ունևորը միանվագ վճարում է հինգ հազար ռ․ և դառնում է մշտական իսկական անդամ, իսկ նախանձախնդիր անդամները տալիս են տարեկան տասը ռ.։ Իհարկե, նախանձախնդիրն էլ միանվագ կարող է վճարել մի քանի հարյուր ռ., փոխանակ ամեն տարի 10 ռ․ վճարելու։ Եվ մեր ունևորներն ինչքան էլ առատ մոտենան գործին՝ այսուտմենայնիվ տասը ռուբլանոց անդամները ահագին ազդեցություն են անելու գործի վրա, հարկավ, եթե ամեն տեղ էլ զգան գործի մեծությունը, ամենքն էլ արձագանք տան ու տարեկան տասը ռուբլուց ձեռք քաշելով՝ մտածեն էս տեսակ մի մեծ ազգային գործ ստեղծելու, ինչի համար որ հիմնվում է Ընկերությունը։


Եվ նա հիմնվում է ընդհանուր հայության ազգային դրոշմով — Հայկազյան անունով։


Իսկ եթե հիմնվում է էս տեսակ ծանր օրերին, դա միայն պատիվ է բերում մեզ։ Եթե իտալացին կարող է պատերազմի դաշտում— խրամատում համալսարան բաց անի ը զբաղվի գիտությունով ու գեղարվեստով՝ մենք ինչո՛ւ չենք կարող խրամատներից էսքան հեռու զբաղվել նույն գիտությունով ու գեղարվեստով։


Չմոռանանք, որ հայ ժողովուրդը ինչ բարձր բան կատարել է՝ միշտ կատարել է՝ չնայելով նեղ ու դառն ժամանակին…


Եվ սրա մեջն է մեր ցեղի մեծությունն ու մեր կյանքի մեծ դրաման։


Ինչ որ մենք կլինենք՝ մեր Համալսարանն էլ մեզ հետ։


ՈԻՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ


Մայիսի 11-ին Մոսկվայի Մեծ թատրոնում մի նշանավոր ժողով է գումարվել, ուր հանդես են եկել մի շարք ռուս հռչակավոր ակադեմիկոսներ, պրոֆեսորներ ու գրողներ։ Ռոլորը միաձայն իրենց ճառերում Ռուսաստանի հիմնական դժբախտությունը որոնում են ու գտնում են ետամնացության մեջ, որի մեջ պահում էր հին բռնապետական կառավարությունը։ Ցույց են տվել, որ գերմանական մի մեծ գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան


19 երկ. ժողովածու հատոր IV