Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/307

Այս էջը սրբագրված է

Նրա առջև հայտնվում են հարևան ժողովուրդների և առհասարակ օտար ժողովուրդների բանաստեղծները։ Սրանով մեր ժողովուրդերն իրենք արդեն ցույց են տալիս ճանապարհը և հրամայում են գնալ էդ ճանապարհով։

Ժամանակ է, որ մեր կառավարող շրջաններ՛ն էլ հասկանան ժամանակի ու ժողովուրդն երի պահանջները, իրենք էլ մի  քիչ բանաստեղծ դաոնան, իրենք էլ բանաստեղծների ու հասարակ Ժողովուրդների հետ միասին գան եղբայրության կամուրջի մեջտեղը եղբայրորեն համբուրվելու։ Այլապես նրանց էլ կհասնի էն վատ կառավարիչների ճակատագիրը, որոնք խորտակվում ու անեծքով են կորչում իրենց վատ ճանապարհին՝ եղբայրության, խաղաղության և արդար աշխատանքի դրոշը տանող ժողովուրդների ոտների տակ։

էս համոզմունքով ու էս զգացմունքով մենք իրար կգանք, և մեզ հետ բոլոր նրանք, որոնք բանաստեղծ են հոգով։

Ավելի թափով ու միաբան կանցնենք գործի, մեր լուսավոր ու Փրկարար գործի։

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

Ես մեր բանաստեղծների, վիպասանների ու դրամատուրգների գործերը տարիներ աոաջ եմ կարդացել։

Սխալ կանեի, եթե մեր գեղեցիկ գրականության վրա կարծիք հայտնեի հին տպավորության տակ։

էն ժամանակից շատ են փոխված իմ գրական ճաշակն ու հասկացողությունը և իմ աշխարհայացքը։ Ինչ որ էն ժամանակ թվում էր գեղեցիկ ու հերոսական, այժմ տգեղ է ու բարբարոսական։ Ես վերջին տարիներս, երբ դեպք է լինում՝ վերադառնում եմ իմ հին կարդացածներից մեկին կամ մյուսին՝ հիասթափվում եմ հաճախ։ Ընդհանուր տպավորությունս ու կարծիքս էն է, որ մեր գեղեցիկ գրականությունը առողջ ու ամբողջական գործեր շատ չունի։

Մինչև այժմ մեր գրականությունը հարազատ հող չի ունեցել իր ոտի տակ. մեծ մասով գաղութային գրականություն է եղել։