Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/313

Այս էջը սրբագրված է

իշխանավորների։ Եվ ես իմ այս հոդվածների ընդհանուր վերնադիրն եմ դնում «Պայծառ էջեր», որովհետև պայծառ եմ նայում մեր ժողովուրդների ապագային։

Վ

ՐԱՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Վրացու անմիջական և սրտաբաց բնավորությունը, նրա սըրտի ազնվությունը, բնական մաքրությունն ու անարատությունը, ազատության և գեղեցկության սերը, այս բոլորը ամեն կողմից լուսավորված կյանքի սիրով և նուրբ վշտով, առհավատչյան են այն բանի, որ վրաց բանաստեղծությանն սպասում է մեծ ապագա։

 Այս հատկությունները զարմանալիորեն երևան են եկել Շոթա Ռոաթավելտ մեջ, և նա իր ամբողջ էությամբ վրացի բանաստեղծ է։
 Հին Թիֆլիսը, Սայաթ֊Նովայի նման, թեև սինթեզ է արևելյան շատ ժոդովուրդների կյանքի և հոգևոր հզորության, այնուամենայնիվ, գերազանցորեն կրում է վրացական ոգի։
  Այս ոգին ամբողջ էությամբ երևաց վրաց ժողովրդի սրբի՝ ս. Նունեի խաչի մեջ, որ շրջապատված է խաղողի որթով և աղջկա մազերով։ Սրանով նա ներդաշնակորեն միացնում է երկնային վեհությունը և կյանքի ուրախությունը։
  Բանաստեղծական բնավորությունն այնքան է հատկանշական վրացուն, որ ամեն վրացի ինձ թվում է բանաստեղծ։ Սա վրացուն դարձնում է գրավիչ նույնիսկ իր թշնամիների համար։
  Այս աստվածային շնորհքը, որ ավելի կաճի ազատ և անկախ Վրաստանում, աստիճանաբար Վրաստանը կդարձնի բանաստեղծության երկիր։

ԳՆԱՆՔ

  Վրացի գրողների համագումարը որոշել է մայիսի 7-ը դարձնել վրաց բանաստեղծության և գրականության ազգային տոնի օր։