Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/316

Այս էջը սրբագրված է

էդ պատճաոով էլ ինչ որ նրա գրվածքների մեջ կա ու մնում I; — դա Ղ. Աղայանի մեծության ու շնորհքի մի չնչին մասն է։

Ղ. Ադայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երագող, գրող։ Բայց նրա կյանքը անգիր անցկացավ։

Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքա՛ն բան ուներ նա ու ինչքա՛ն բան տարավ իր հետ։

Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը—ահագին։

էդ է պատճաոը, որ ասում եմ — նա մեռավ։

Ով չի տեսել նրան—էլ ճանաչել չի կարող, պատմելով էլ չի կարելի ծանոթացնել։

Այո, պատմելով չի կարելի ծանոթացնել գոնե էն տեսակ մարդկանց հետ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սիրտ ու հոգի։

էնպես, ինչպես վաղուց երգված ու լոած մի երգ, որ պատմելով չի կարելի վերականգնել։ էնպես, ինչպես վաղուց ցնդած մի բուրմունք, որ նկարագրելով չի կարելի նորից հավաքել ու տալ։

<ՀՈՎՀԱՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅԻ ԴԵՄ›

Նամակ խմբագրության.

Սրտի խորին կսկիծով հաստատ աղբյուրից տեղեկանում ենք, որ Երևանի «հեղաշրջում»1 կոչված ավանտյուրան կատարողները կույր գործիք են հանդիսացել մի սոսկալի դավադրության, նույնիսկ հայ ժողովրդի և նրա դատի դեմ, և որ հեղաշրջումը կատարվել է արյունալի ոճիրներով։ էսպիսով մի նոր աղետ է գալիս դժբախտ հայ ժողովրդի գլխին հենց էն ժամանակ, երբ նա պետք է ազատվեր ամեն աղետներից։

խորասիրտ բողոքելով էս թշվաո դեպքի և կատարված խժդը– ժությունների դեմ, իբրև հայ ժողովրդի բանաստեղծը, որ էնքան հավատ է տածել դեպի նոր Ռուսաստանը, խնդրում եմ 1սորհըբ– դային Ռուսաստանին հեոացնել էդ վերջին տանջանքի բաժակը

309