Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/319

Այս էջը սրբագրված է

Արդ,լսիր հայություն,ուր էլ որ լինես, Եվրոպայից մինչև Հնդկաստան, և ամենուրեք։


Լսիր քեզ կանչող հայրենիքի ձայնըև շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն՝ ինչ որ երազել ես դարերով — ազատ ու շեն հայրենիք։

Նախագահ՝ Թումանյան Հովհաննես


<Հ0Կ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԹԻՎ>

Մեծ պատերազմից առաջ մենք — հայերս մեր եկեղեցու բակով սահմանափակած մի կրոնական համայնք էինք (միլլեթ)։


Մեզ հասած հալածանքների ու հարվածների ժամանակ ըստիպվտծ էինք խնդրելու մեր եկեղեցու պետին, որ մեզ համար զուր բողոքներ, աղերսներ անի աշխարհի մեծերին։


Մենք ստիպված էինք մեր խղճուկ դպրոցները զետեղել եկեղեցիների բակերում։ Եվ եկեղեցիների բակերում էլ նրանք ազատ չէին հալածանքներից։


Մենք ազատ չէինք նույնիսկ աղետների ժամանակ օգնելու մեր դժբախտ եղբայրներին։


Եվ էսպես անվերջ։


Վերջացավ մեծ պատերազմը։


Թե ինչպես — էդ ուրիշ խնդիր է, բայց մեր հայրենի հողի վրա, թեկուզ և մի մասի վրա, մենք արդեն ունենք Ազատ Հայաստանի Հանրապետություն։


Այժմ արդեն մեզ վրա եկող հարվածների դեմ՝ աղերսարկու եկեղեցականի փոխարեն՝ կարող ենք մեր հանրապետական բանակը հանել։


Կարող ենք կառուցանել՝ ինչ դպրոցներ էլ ցանկանանք և ուր ցանկանանք։


էդպես էլ ամեն մի քայլափոխի զգալու ենք, որ մենք այժմ ազատ քաղաքացիներ ենք և ոչ թե երեկվան անազատ կրոնական համայնքի ծխականները։


Եվ ահա մեծ պատերազմի ու նրա հետ կապված աղետների