Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/321

Այս էջը սրբագրված է

առատ տունը, Հայկական բարձրավանդակի վրա զարգացնելու է իր ազգային հանճարը և իր խոսքն ասելու Է աշխարհքին։

Նա կարող Է իր կարողությունով նա իրավունք ունի։

Եվ Հայաստանի օգնության Կոմիտեները, որ առաջ են գնալու ամենուրեք, մեծ դեր ունեն կատարելու Էս մեծ շինարարության մեջ։

ՍՈՎԻՑ ՎԱՏԹԱՐԸ

Աշխարհքում դժվար Է երեևակայել մի ավելի անարդար երեվույթ, քան երբ հողագործ մարդը տարեն տսաներկու ամիս քարի ու հողի հետ քաշ Է գալիս մի կտոր հացի համար ու վերջն Էլ մնում Է կարոտ հենց Էդ մի կտոր չոր հացին։

Եվ դժվար է երևակայել էն աղետը, որ հետեում է սրան…

Սո՜վ…

Միանգամից կտրատվում են բնական և բարոյական բոլոր կապերը կյանքի մեջ։ Եվ սկսվում է սովի ահռելի ողրեր^ւթքանը։ Սովորական են դաոնում դեպքերը, երր ծ&ողը սրտի ցավից խեղդում է իր հաց աղերսող երեխաներին։

Ավելի զարհուրելի վրտ է ընկնում խթ®§ ավֆց մեռնող երեխաւի ճանկն ընկած ift կապթ աաԽփքը*..

Վերջապես՝ սպանում Է իր հարազատին, իր որդուն ու միսն ուտում…

Այո՛, ասում եմ դժար Է Էս ամենը երևակայել։Բայց բանից դուրս Է գալիս՝ սրանից ավելի հրեշավոր երևվույթ Էք կարող Է լինել աշխարհքում և Էդ Էն Է, որ մարդ արարածը կարող Է ուրախանալ սրա վրա։

Ռուսաստանի մի շարք նահանգներում սով Է։

Սոված գյուղացիությունը ծառերի կեղևը կծելով ու խոտ արածելով տասնյակ միլիոններով հորձանք Է տալիս աջ ու ձախ․իր տունն տ տեղը լքած իր դուռը փակած՝ գնում Է հաց որոնելու։

Էն գյուղացիությունը, որ աշխարհին հաց Էր տալիս։

Եվ հանկարծ կարդում ենք, թե աշխարհքում մարդիկ կան, Էն Էլ աշխարհքի ամենաքաղաքակիրթ մասում, Եվրոպայով մարդիկ