նա են երգում հին գործերի համար։ Գրէլ էին, թե նա շինել է երկսեռ դպրոց Ագուլիսում․ Պռոշյանցը աշխարհքն ու ամբողջ Ագուլիսը վկա է կանչում, որ ինքն է շինել այդ ուսումնարանը։
Չեմ ոզում Ձեզանից ծածուկ մնա, որ Ձեր ինքնակենսագրության վրա շատ են խոսում։ Երևի մինչև անգամ Ձեր դեմ գրողներ կլինեն։ Ոչինչ, դա կփոխարինի հոբելյանին․․․[1]
Բարևեցեք տիկնոջը, օրիորդներին և Մուշեղին։
Հ. Գ. Ձեր և իմ կնքահայր պ․ Ս․ Պառավյանցը խնդրում է հետևեք և, թե կարելի է շտապեցնեք յուր շինած ուսումնարանի գործը, որ սինոդումն է այդտեղ։ Երեկ Ձեր կենացը խմեցինք նրա տանը նոր թեմական տեսուչ отец Лисицов-ի հետ (հ․ Մելյան[2])։
1895 թ. սեպտեմբերի 27. | 95, սեպ․ 27, Դսեղ |
Ես երբ որ եկա, մտադիր էի քեզ մի շարք նամակներ գրել, որոնք պետք է լինեին իմ նոր տպավորությունները և արածներիս հաշիվը, բայց այդպես չեղավ։ Այս ամառ շատ աղմկալի եղավ ինձ համար, թեև ես սաստիկ ցանկանում էի մի քանի լուռ ու միայնակ օրեր անցկացնել մեր անտառներում և թարմանալ, կազդուրվել հոգով ու մարմնով։ Շարունակ նոր-նոր մարդիկ, նոր հյուրեր, այս կողմ, այն կողմ, տեսություններ, պատիվներ (պատիժներ), հարայ հրոց — մի խոսքով զահլես գնաց։ Մի ահագին սնդուկ լիքը գիրք էի բերել հետս, ոչ մինը չկարողացա կարդալ․
- ↑ Ակնարկում Է Աղայանի 30-ամյա գրական գործունեության 1892 թ. չկայացած հոբելյանը։
- ↑ Մեսրոպ Մելյան (1859—1941) — Թիֆլիսի թեմական տեսուչը։ Մելի վրացերեն նշանակում է աղվես։
- ↑ Փիլիպոս Վարդազարյան (1858—1935) — գրական-հասարակական գործիչ, Թումանյանի մտերիմներից։