Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/340

Այս էջը սրբագրված է

նիḷվ հանդիպում են միշտ— և պահանջում ամեն ձևով —ես իհարկե ամեն մեկին պատասխանում եմ անհիմն խոստումներով, լռությամբ կամ ճնշվելով, միշտ անկարող հատուցանելու (սրանից է հառաջացել, թե գրողները պնդերես են, խոստըմնազանց են, ստախոս են և այլն)։ Բայց այս բոլորն էլ տարանք— դե գոնե պարտք ճարվի։ Հատնում է, վերջանում է այն մարդկանց թիվը, որոնց կարող էիր դիմել– էլ ոչ ոք չկա, էլ պարտք էլ չես կարող ճարել— դե՛հ, համեցեք։

— Բայց… չէ՞որ դու բանաստեղծ ես, պետք է գրես, տպես, ոգևորվես, ոգևորես — եթե այդ չես անում — թյո՜ւ, ի՛նչ գրող ես…

Ահա ուղիղ քառասուն օր է ման եմ գալիս մուրհակիս վրա մեկին երաշխավոր ստորագրել տամ, որ բանկից կարողանամ մի գումար դուրս բերել, կամ մի գյուղ գնամ, ինձ ու ընտանիքիս ազատեմ այս կրակի միջից, կամ, վերջապես, թեկուզ հենց այստեղ մնալով, ծախսերը հոգամ։Ասում եմ քառասուն օր է— որոնք կստորագրեին, նրանց էլ չեմ կարող դիմել, նրանց արդեն դիմել եմ ուրիշ դեպքերում, և ահա— ի՜նչ տեսակ մարդու ասես, որ չեմ դիմել, ի՜նչ տեսակ ձևով ասես, որ մերժում չեմ ստացել, և, իհարկե, այսպես էլ շարունակվում է։

— Բայց… չէ որ ես բանաստեղծ եմ, ազգիցն էլ դեռ թոշակ եմ ստանում– ի՞նչու չեմ գրում, ինչո՞ւ չեմ տպում — ինչո՞ւ եմ լռել…

Այսքանը բավական էր, Արսեն, իզուր ինչու քեզ ավելի տխրեցնեմ։ Միայն, հոգիս, միանգամ ընդմիշտ համոզված եղիր, որ գրողը ձեռքով չի գրում, որ նրա երևակայության միջից հալածված կլինեն ստեղծագործական ամեն տեսակ գաղտնիքներ, քանի որ նրա մեջ խռնված կվխտան 57 պարտքատերեր,քանի որ նրա ականջներն ազատ չեն լինիլ պահանջների, աղմուկից, նյութական պահանջների, որոնց ոչ մեկին պատասխան չի կարող տալ […]

Սիրելի Արսեն նամակս հենց այստեղ ընդհատեցին, և ինչ ես կարծում — մի շաբաթից հետո եմ շարունակում։ էլ այն տոնով չեմ շարունակում, բայց խոսքը իմ մասին լինելով մի կարճ բան կասեմ։ Այստեղ– Թիֆլիսում կան մարդիկ (ձեռնհաս), Բաքու


340