Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/348

Այս էջը սրբագրված է

8․ ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ—Թիֆլիս

1880 թ․ օգոստոսի․ 12․ 99. օգոստ. 12. Դսեղ

Հարգելի Մարիա Մարկովնա.

Ես մի տասն օրով գյուղից հեռացա, հասա մինչև Թիֆլիս։ Վերադարձիս շատ ուրախացա սեղանիս վրա գտնելով Ձեր նամակը։

Ձեր նամակը կայարանից գյուղը բերող գյուղացին կորցրել էր ճանապարհին իրան հանձնած բոլոր լրագիրներն ու նամակները — թե՛ իմը, թե՛ ուրիշներինը — միայն Ձեր նամակն Էր մնացել անկորուստ։

Ափսոսում եմ, որ Դուք ևս չեք կարողանամ այնպես անցկացնել Ձեր ժամանակը, ինչպես Դուք եք ցանկանում և այդքան ազդու, բանաստեղծորեն բացականչում եք, թե՝ ես այս օրերը կջնջեի։ Շատերն ափսոսում են ուրիշ բաների համար, բայց Ձեր մեջ սիրելին հենց այդ Է, որ Դուք ափսոսում եք օրերի համար — անբովանդակ, իզուր անցնող օրերի համար։ Այս օրերը, հիրավի, ափսոսանքի արժանի օրեր են և միայն կյանք մաշելու ընդունակություն ունեն, երանի ջնջված լինեին, սակավ լինեին, բայց լավ լինեին։

Մեր կյանքը, չնչին բացառաթյամբ, հյուսված Է այդպիսի օրերից– խեղդուկ Է օդը, ժամերը ձանձրալի, երկինքն Էլ, կարծես, վերևից ճնշող մի ծանր, բանտային կամար լինի։ Այն, ինչ որ մաքուր ու վեհ Է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանքն Է հորինում իբրև–այն Էւ շատ է նողկալի։

Մեր կյանքին պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտումն ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան։

Բայց թող անկեղծ խոսեմ— ամենից առաջ պոեզիան։ Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այս օրերը, որ միայն տրտունջ են հարուցանում։

Դուք Կոջորումն էլ բավականություն չեք ստացել և Ռոստոմի մասին գրում եք,