Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/350

Այս էջը սրբագրված է

Խնդրում եմ շատով նամակ գրեք– սրտագին բարևներ իմ և տիկնոջս կողմից և համբույր Երեխաներին։

Միշտ Ձեր Հովհ Թումանյան

9. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՑԱՆԻՆ

(1899 թ․) սեպտեմբերի 27․

Սիրելի Ֆիլիպ․

Քո վերջին նյութերդ իսկապես լավն են։ Լավն են. իհարկե, իբրև մտքեր, ոչ թե իբրև արտահայտություններ։ Ասում ես՝ չորրորդը վախենում եմ ուրիշն ասած լինի, հիշեցնում Է Надсон-ի «Цветы»-ն: Այո՛, հիշեցնում Է և գրեթե նույնն Է՝ ավելի պարզ ասած, ավելի հասարակ հայտնած։ Հենց բանն Էլ հայտնելու ձևի և ուժի մեջն Է, արտահայտությունն Է բանաստեղծությունը, ոչ թե միտքը։ Մարդիկ վերցնենք ամեն մարդ Էլ մարդ Է. բայց նրանցից ոմանք ունեն գեղեցիկ աչքեր, գրավիչ կերպարանք, անուշ ձայն ե այլն արտաքուստ, կամ խելք ու շնորհք, ազնվություն ու անկեղծություն և այլ աոաքինություններ։ Սրանք Էապես տարբերվում են ընդհանուրից, որոնք զուրկ են այդ բոլորից։ Սրանք կենդանի բանաստեղծություններ են, բնության երգերն են։ Ճշմարիտ․ մի՞թե գեղեցիկ կնոջից ավելի սրտառուչ երգ կա, կամ առաքինի մարդուց ավելի վսեմ բանաստեղծություն։ Ասելս այն Է, որ դա զուր ես ասում, թե այս կամ այն միտքը հայտնած Է արդեն։ Բանաստեդծութտւնը փիլիսոփայություն հո չի։ Մի՞թե, օրինակ, Պապայանի երգած օպերաներում ուրիշին չես լսել։ Ո՞ր բանաստեղծն Է մի նոր միտք հայտնել։ Ես, որ աստվածացնում եմ Շեքսպիրին, իսկի չեմ Էլ մտածում, թե նա ինչ միտք Է հայտնել, դրա վրա չեմ հիանում— այլ թե ինչպես Է հայտնել։ Ա՛յ, վերցնենք հենց քո այս նյութի մասին․ մի տեղ խոսում Է․ ափսոս միտս չի, որ գրեի, բայց այնպես, որ աոաջին անգամից իսկի շես էլ ասի, թե միևնույն բանն է ասում, ինչ