տը — Քյորօղլին ասել է — Աթըմ եյան, ղանըմ իչան, նամարդի մոհտար օլմասըն։
Իհարկե, շատ մարդ կտանի այս «աղեն ձեթ տա՝ փեշդ» եմ արա»-ի աշխարհքում, բայց աստծուն է հայտնի, որ ես հազիվ եմ տանում նույնիսկ, լավերի ու մերձավորների լավությանը։ Այս տարի եղբորիցս մի 100—150 ռ. փող մսխեցի, բանն այնպես էր, որ հարկադրված Լի։ Այդ նրա պստլիկ խանութին ու առուտուրին մեծ հարված է տվել։ Առանց էն էլ իսկ իսկի առուտուր ասած բանր չի հասկանում հաշիվ չի հասկանում այս էլ նետը– գործին, ճիշտ որ շատ վնասեց մի քանի անգամ այս ամիս նեսդյ կռվեցի—թե լավ չես անտմ գործդ և ամեն անգամ այդ գումարը տվեց երեսովս… Ես ինքս մեծ փափագ ու. հակումն ունեմ ուրիշներին հովանավորելու, կամ ավելի լավն ասեմ, իմ ունեցածը ուրիշների հետ բաժանելու– ով կարիք կունենար։ Այժմ երբ բանը հակառակն է. դուրս եկել—պիտք է գործին այնպես չնայել, ինչպես, օրինակ, մեր լրագիրներն, են հասկանում ու նայում — այսինչ չքավոր գրողին… բարերար… ողորմություն և այլն և այլն։ Փողն ստացա։
12. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
ՈՒրավել-Վիձիսի
[1901 թ.] հուլիսի 19
Թանկագին Մարիա Մարկովնա!
Իմ կողմից միանգամայն ապահով եղեք, ես կատարյալ առողջ եմ, սառը ջուրն ինձ չի վնասում ընդհակառակը շատ է օգնում։ ճշմարիտ է, մի ժամանակ դժվար է եղել այստեղի սառը ջրում լողանալը, բայց այժմ շատ է փոխվել ջուրը և զաաթ այնքան է պակասեի որ գրեթե չի նկատվում միայն երկաթին համն է մնուում։ Խորհուրդ եք տալիս ձու, կաթն ու մածուն ուտելու։ Ես ել