Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/362

Այս էջը սրբագրված է

հարկավոր, որ ցրվի այդ կյանք թունավորողներին. Ափսոս, որ չեմ կարող Ձեզ համար քամի ցանկանալ։

Ինձ հետաքրքրեցիք Ձեր գրելիք նյութով, ու չեք գրում թե ինչ բան է։ Ուրեմն հայ կնոջը թողեցիք, խե՜ղճ կին. իսկ եթե մենք ենք մի կին թողնում, կանայք աշխարհք են թնդացնում— տղամարդիկ անգութ են, անխիղճ են…

Կին ասացի միտս եկավ։ Իմ կնոջ մասին եք հարցնում, նա լավ է, ինչպես գրում է, իր երեխաներով հանդերձ։ Հասցեն եք ոպում–այս է՝ Белый Ключ, дача Лухава, Ольге Туманян. Շանթից նամակ ունեմ. Բուդապեշտից է գրել։ Երբ գրեմ կհարցնեմ, թե ինչու դեռ նամակ չի գրել Ձեզ. երևի շուտով կգրի։

Իմ այստեղի ծանոթուհու մասին ի՞նչ կետեր էիք շարել։ Մենք միայն բանաստեղծություն ենք անում… վերջապես այդ էլ շատ քիչ։

Ղըրխքիսալովի մասին Էիք գրել։ Ձեր գրելուց աոաջ նա ինձ մանրամասն պատմեց իր գործը1—իր պատմելով ինքն արդար Է և հերքել Է, գործն Էլ դատաստանով տարել։ Է՛հ ինձ ինչ, ով Է անպայման լավ մարդը, ավելի լավ Է մարդը իրանից լավություն պահանջի, ուրիշի վատությունը շատ Էլ վտանգավոր ոան չի լավ մարդու համար— եթե միայն ինքը ճիշտ որ լավ Է։

Ասում եք ծրագիր ներ եք կազմում, ես Էլ եմ ծրագիրներ կազմում։ Երևակայում եմ, որքան խոսելու նյութ կունենանք։ Որքան շատ կանանց եմ հանդիպում, հետները խոսում, ճանաչում, ալնքան ավելի եմ կարոտում մեր հոգեբանական-փիլիսոփայա– կան-բանաստեղծական զրույցները։

Ուղարկում եմ ամաոանոցիս լուսանկարը, առաջի նստածն Էլ ես եմ։ Ֆիլիպին դեռ նամակ չեմ գրել— ոչ Էլ ստացել եմ։ Այսօր կամ վաղը կգրեմ։ Դուք երևի գրագրություն ունիք— չեք գրում նրա մասին։ Ռուստեմն Էլ երևի այնտեղ Է։

Այստեղ ընդհատեցին — մեկը հիվանդացել Է (տիկնոջ տագրը) կանչում Է ինձ։ Ցտեսություն։ Սպասում եմ Ձեզանից նոր — տեղեկությունների և լավ լուրերի։

Միշտ Ձեր Հ. ԹամանյաՕ Հասցես ուղղակի՝ Ахалиых — Ов. Туманян

23 Երկ․ ժողովածու հատոր IV