Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/384

Այս էջը սրբագրված է

Արաքսը տեսնելու։Գրիչս մի քիչ լավ չի գրում։Բարևեներ մայրիկին ու Վանյային և ձեզ։

Մոռացել եմ նամակիս վերնագիր դնել։

<Նամակն անստորագիր Է>

21. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր—–Թիֆլիս

1904թ. օգոստոսի 7

Շուլավեր. 904. 7 օգոստ․

Սիրելի Ֆիլիպ.

Ստացա իլյուստրացիաներդ ու հարցերդ։

Առաջին հարցդ. Ասում ես՝ «Դու քո ճամփեն գընա, քույրիկ», ասել ես մեկին, որին գուցե հարգել ես, բայց իսկի չես գրավվել, չես ուզել սիրել։

Վտանգավոր տեղ ես ընկել։ Այս այն ոտանավորներից է, որոնց մեկնությունը իրենցից շատ ու շատ է երկար, որոնք կենսագրություն ունին, պատմություն ունեն իրենց ետևը։ Այսպիսի ոտանավորների տողերում է, որ թաքնված է լինում բանաստեղծի հոգին։ Եվ դրա համար էլ պետք է ավելացնել—վտանգավոր — բայց լավ տեղ ես ընկել։Ճշմարիտ՝ որ քննադատի համար թանկագին տներ են.

Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին։

Մի ձեռք չըկա, մի գիրկ չըկա՝
Պահի նըրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գընում է նա
Ձգտումներովն իր անվերջ։

Հավասարակշռությունն ու հույսերը կորցրած մարդու խոստո–