Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/387

Այս էջը սրբագրված է

22. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՑԱնԻՆ

©11 ղավեր—Թի ֆլի ս

1904 թ. օգւատոսի 18Տ

% Սիրելի Ֆիլիպ,.

Ստացա նամակդ.՛ Պատասխանում եմ, բայց ոչ այնպես, ինչպես դու էիբ պահանջել— գենեբալնեբի օրինակին— այո՛ կամ ո՛չ։

Այոն ու ոչը գեներալները կարոդ են պահանջել, նրանց զինվորական աշխարքում արգելված է դատելը։ Դրա համար էլ նրանք հանդիսանում են բանական մարդու ստոբացումը։ Նրանք դեմ են դատողությանը, որովհետև դատողությունը դեմ է նրանց, իսկ դու ընչից ես վախենում։ Ասում ես՝ մենք կչարչարվենք իրար նամակ գրելով ու կարդալոփ Իսկ ես քեզ կասեմ, աստված տա, որ չարչարվելով կարողանանք ճշմարտությունը գտնել։ Դու ըզ– բաղված ես քննադատի գործով, քննիր, շատ քննիր, որ կարողանաս դատել։ Եթե իմ կարծիքն էլ պետք է քեզ, թող ասեմ, այոն ու ոչը քեզ բան չեն ասիլ։

Քննադատը՝ թարգմանիչ է։ Նա պետք է թարգմանի բանաստեղծին, և թարգմանի ոչ թե նրա բառերը, այլ նրա սիրտը։ Աստծու նման սրտագետ լինի ու խորաթափանց, գտնի ամեն բանի աղբյուրն ու արմատը, որ կարողանա ճշմարիտ գնալ ու արդար դատել։ Այն ժամ կպարզվեն մթությունները, հասկանալի ու բնական կերևան ըստ երևույթին հակասությունները և քաոսի մեջ կհայտնվի ներդաշնակությունը— եթե կա։ Ամենից առաջ հարկավոր է, որ մեկը բանաստեղծ լինի, բառի լուրջ իմաստով։ Նրանից հետո պետք է նրան հասկանալ; Եվ այս դժվար բան է։ *Սա ինքն էլ հաճախ իրեն չի հասկանում, կարող է սխալ մեկնություն տալ իր այս կամ այն երգին ու երկին, ճիշտ այնպես, ինչպես մայրը կարող է գլխի չընկնել, թե ինչ շնորհք ունի այն որդին, որ ինքն է ծնել։

£այց նա, որ կոչված է քննելու և դատելու ուրիշների ծը– նունդները, նա գլխի պետք է ընկնի։ խորիմաստ պետք է լինի ու

376