մի օր էլ մի Շոպենհաուեր գալիս է մեջտեղը կանգնում ու հայտարարում— թե՝ մարդը մարդուց ավելի է տարբերվում, քան թե մարդը՝ անասունից։
Իսկ այն, որ դա առարկում ես, թե անսարքում այս կա, այն կա, կամ սա ու նա կան, որոնց սիրում ես, դրանով էլ հենց ապա– ցուցանում ես եղածի խեղճությունը, դրության թշվառությունը։ Բանաստեղծը նրանով է բանաստեղծ, որ ապրում է ընդհանուրով, շատերից է խոսում, ոչ թե մի քանիսից։ Մի քանիսն ինչ են որ, թեկուզ և լինեն։ Բայց մի քանիսի մեջ էլ որ խոր թափանցես, գուցե այն էլ քչացնես ու փչացնես։
Ուրեմն կարված կյանքի ամեն կապերից…
Բայց և, ինչպես դու ճշմարիտ բացականչում ես, անկարելի է այդպես։ Այո՛, ճշմարիտ է.
- Ծանոթագրություններ
Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝ Անհայտ օրերի խավարի ընդդեմ, Ամենքից Հագված, ամենքին թողած,
Քեզ էլ կթողնեմ։
Քե՜զ, որ սիրել եմ, քե՜զ, որ …հանդիպած իմ դժվար ճամփում… Ինձ չըհասկացար, ընկեր չեղար, դե, «Դու քո ճամփեն գնա՛, քույրի՛կ…»։
Պրծանք։ Սրանից հետո կարող են պատահել երջանիկ վայրկյաններ, սիրելի դեմքեր, լավ րոպեներ, բայց ընդհանուր ֆոնը չեն վախում։
Նա, ով որ կյանքի համը լավ է տես և նուրբ ճաշակ ունի, նա խորն է զգում դառնությունը և այդ՝ միշտ առաջը դրած զարումարից կրկին ու կրկին ճաշակելը տանջանք է արդեն, իսկ լավագույն հաճույքների հույսերը հեռանում են, գնում են դեպի ապագան, երազ են դառնում կամ մեռնում։
Այս էն կարճ կտրենք, որ քեզ չձանրացնեմ, կամ աչքերիդ, չվնասեմ։
Զարգացման մասին խոսելիս դու զատ ես հիշատակում