լինում են Սենատում։ Շատ լավ ե՛ն։ Երեկ իրիկուն Սենատից վերադարձա կամերան և տեսա սեղանիս վրա մի կույտ նամակներ, իհարկե, դուք չեք կարողանալ երևակայել, թե ինչքան լավ էր էդ և ինչքան վատ էն, որ քանի ժամանակ էր նամակ չէիք գրում։ Բայց պատասխանեմ մի քանի հարցերի, որ տեղ չի լինիլ։ «Գուտենբերգ»֊ին1 ես չեմ պարտ — երբ կգամ կհաշվենք — կտեսնենք ով է պարտ, իսկ եթե նրան պարտ են— պարտ են Կուլտուրականը և դաղեթեցիք։
«Հայ գրողները» առայժմ մնան, իսկ եթե մոտիկ ընկեր գրողները կկամենան— թող անեն ինչպես կուզեն։ Մենք արդեն հրատարակել, հայտարարել ենք, որ ընդհանուրինն է լինելու։ Ես գիտեմ, որ շատ նեղություն կքաշես նյութականի կողմից, բան չկա. շուտով վերջ կլինի էդ ամենին։ Ես լավ եմ է Եղանակներն Էստեղ Էլ են կոտրվել։ Մուշեղը բաշլուղը չուզեց։ Թամարն ի՛նչ ոտանավորներ Է սովորել Ով գիտի Սեդիկն Է սովորեցրել։ Համբուրում եմ երեխաներին և ամենքիդ կարոտով։ Բարևներ բոլոր հարցնողներին։
Էսօր մեր դատն ուշ Է սկսվում, որովհետև նախագահը ներկայանալու Է կայսրին։
СПБ. Дом предварительного заключения
Արտիկ ջան.
Շատ ուրախ եմ, որ դեպք Է եղել, գնացել ես Արարատյան դաշտը, Շիրակովն անց ես Էացել։ Եթե կարողանայիր մի լավ Էլ հասկանալ — կարդալ ու իմանալ, թե ինչ ես տեսել — շատ բան կլինեիր արած — Էն դաշտերը, Էն Մասիսն ու Աթագածը (որ Մասիսից բարձր Է եղել), Էն Անին ու Շիրակը, Էն Էջմիածինն ու Երևանը, Աշտարակն ու Օշակտնը իրենց միջի նշանավոր հիշատակարաններով, թե ո՞րտեղից են, ինչ պատմություն ունեն և ինչու են Էդ օրին է բայց նամակս տեղ չի անիլ։ Սրանից ավելի գրելու Էլ իրավունք չունեմ։ Կարճ ասեմ։ Հասմիկի գրածներին Էլ քու գրածներին Էլ միասին, կլիշեները որ ասել եմ վերցրեք— տպարանից եմ ասել— Ֆիլիպից հո չեմ ասել։ Լի–