Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/402

Այս էջը սրբագրված է

սկցյանից2 վերցրու «Վարժարաններն» էլ, պետք է որ անկազմ լինեն կապույտ գրքույկներ են։ «Վերք Հայսատան»-ի մասին գրած իմ հոդվածների3 համար էլ էդքան շատ մի ասեք- և առհասարակ մի խոսեք–էնքան կասեք— նույն բանը կտաք ուրիշներին, որի վրա ես տարիներ աշխատել եմ։ էավ ես անում, որ պարապում ՛ես, բայց պետք է լուրջ պարապես, լրագրի նման չկարդաս գիրքը, պետք է ուսումնասիրել բազմակողմանի։ Մի վախենալ, կգամ կղրկեմ մի որևէ տեղ շարունակես։ Բայց աշխատիր պատմությունն ու գիտությունն, գրականություն իմանաս, տգետ նկարիչն ինչի է պետք։ Մաշիկին համբուրիր, ասա որ ստացա իր աոաջին գրական գործը և շատ հուզվեցի4։ Բարևներ ջերմագին Լուսիկին ու տիկնոջը5։

Համբույրներով՝ Հայրիկը

29. ՊՐՈՖ ՄԱՌԻՆ 1

Թիֆլիս—Պետերբուրգ

1912 թ. ապրիլի ապրիլի 25

Ազնիվ բարեկամ Նիկոլայ Յակովլևիչ.

Չեք կարող երևակայել, թե ինչքան եմ ես ինձ մեղավոր զգում Ձեր առջև։ Խոսքս հայոց պատմագրության, թե հայագիտության ֆոնդի մասին Է։ Դուք վերջին անգամ ինձ ասիք, թե Մոսկվայից չգնաք, մինչև հանձնաժողով չընտրվի այնտեղ Էլ, իսկ ես արագ անցա Մոսկվայից, մի երեք օր մնացի, Էն Էլ անց կացրի շատ հիմար կերպով– հրավերներում, և, չնայելով նրան, որ շատ Էին հետաքրքրվում այդ գործով, հեռացա՝ թողնելով ժողովն ու հանձնաժողովի ընտրությունը իրենց, միայն ժողովը հրավիրելու համար երեք մարդ նշանակվեցին։ Այնինչ ինչպես պատմեցին ու նկատեցի, կաթևոր մարդկանցից ոմանք լավ չեն իրար հետ և դրսից եկած մարդ Է հարկավոր նրանց իրար բերելու։

Մի խոսքով, մի կողմից ստիպված Էի շտապելու, մյուս կող–