Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/403

Այս էջը սրբագրված է

մից ցավամ եմ շտապելուս համար և ինձ մեղավոր եմ համարում,

մանավանդ Ձեր առջև։ Սպասելիս են եղել և Բաքու։ Բայց Մոսկվայում շատ ուրախացան այդ գործի համար, մի պարոն, պ. Բուդաղյանը2, հենց աոաջին խոսքից այնքան հավանեց, որ իսկույն ևեթ մի գումար առաջարկեց։ Մոսկվացիք պնդեցին գրական ու պատմագրական ֆոնդը միացնելու վրա և Հայկական Ակադեմիայի խնդիրն ավելի որոշեցին։ Հատկապես պ. Ստ. Մամիկոնյանը3, որ ինչպես գիտեք, քաջածանոթ է հայոց դպրոցական գործերին, խոսեց ու պարզեց, թե էջմիածնի ճեմարանը, որ կոչվում է Ակադեմիա, հենց բացված է Ակադեմիայի իրավունքներով և մինչև անգամ ռուս կառավարությունը նկատել է, թե նա, որպես Ակադեմիա, չի ծառայում իր նպատակներին։ Պատմեց, թե ինքը կարդացել է էջմիածնի դիվանատանը այդ մասին եղած թղթերը։ Ե՛ս նոր եմ Թիֆլիս եկել և մի քիչ հիվանդ եմ։ Այստեղ էլ մեծ հավանություն է գտնում խնդիրը։ Սակայն ավելի բարեհաջող մի հանգամանք կա առաջներս։ Մի երկու երեք շաբթից հետո Պետերբուրգ է գալու նոր կաթողիկոսը4։ Կարծում եմ այս շատ լավ առիթ ու դեպք է խնդիրը հաստատ հողի վրա դնելու և ծրագրից գործին անցնելու։ Ինչ խոսք, որ այս ամենի մեջ Դուք լինելու եք գլխավոր դերակատարը և ես սրտանց ուրախ եմ, որ Հայկական Ակադեմիայի և հայագիտության գործը մեր մեջ հաջողելու է Ձեր ձեռքով ու կապվելու է ընդմիշտ Ձեզ հետ, որ և այնքան վայելուչ ու գեղեցիկ գալիս է Ձեր սիրելի անձնավորությանը, Ձեր՝ գիտությանն ու հայագիտությանն արած անգնահատելի ծառայություններին և Ձեր մեծ պատրաստությանն ու հմտությանը։

Ասում էիք՝ մենք բանաստեղծ մարդիկ ենք, ոգևորվում ենք։ Բայց մեր մեջ մի մեծ տարբերություն կա. Դուք ոգևորվում ու գործ եք կատարում, իսկ ես միայն ոգևորվում եմ։ Եվ գործի ամբողջ հույսը Դուք եք։

Այստեղից էլ դիմում կանենք կաթողիկոսին, բայց այս գործի կաթողիկոսը Դուք եք լինելու։

Ջերմագին բարևներով՝ միշտ

Ձեր բարեկամը Հռվհ. Թռւմանաւն