Վրաստանը՝ թե հնում, ժամանակներում՝ իր գրականաթյունով միշտ եղել Է հառաջադեվ ժողովուրդների շարքում։
Դուք, իմ պսակավոբ եղբայր, եղել եք Էն ընտրյալներից մինը, որոնք նույնիսկ մայրենի լեզվի ու գրականության հալածանքի օրերում բարձր են պահել վրացի ժողովրդի հոգևոր կապրալության դրոշակը։
Մեծ երջանկություն Է Ձեզ համար, երբ Էսօր ազատ Վրսատանն Է համբուրում Ձեր բարձր վաստակավոր ճակատնս օրհնում իր արժանավոր որդու աշխատանքը։
վրաստանի ամեն մի ուրախ տոնը կենդանի արձագանք Է տալիս եղբայրակից հայ ժողովրդի սրտում և վրացի գրողի հաղթանակի տոնը ուրախության օր Է հայ գրողի համար։
Էս զգացմունքով համակված՝ Էսօր Ձեր գրական գործունեության երեսնամյակի հոբելյանին, ես, որպես Հայ Դրոգների Ընկերության Նախագահ՝ թե Ընկերության կողմից և թե իմ կողմից ցնծագին ողջունում եմ և լիասիրտ մաղթում եմ, որ ավելի երկար ու ավելի բարձր թնդացնեք վրաց ազնիվ ցեղի սրտի խոսքը՝ Ձեր մայրենի ժողովրդի մեծության և ընդհանուր լուսավորության ու եղբայրության համար։
Կեցցե՛ գեղեցիկ Վրաստանի գրականությունը։
Կեցցե՛ մեր եղբայրը՝ Դավիթ Կլդիաշվիլին։
Ձեզ խորապես հարգող
48. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Երևան
1920 թ. դեկտեմբերի 18.
Աշխեն ջան, Մուշեղ ջան և Համլիկ ջան.
Հիմի Էդտեղ երևի ինձ շատ եք հիշում, այսինքն իմ հոդվածները, որ գրում էի և ասում, որ մեր փրկությունը Ռուսաստանից է եղել և Ռուսաստանից էլ պիտի լինի։