Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/430

Այս էջը սրբագրված է

ու թուրքին, էսքան մեծ ու փրկարար մի գործ անելու, անշուշտ ինքն էլ հաշտ աչքով կնայի հայ մտավորականությանը, կընդունի նրա մեծ կարևորությունը և ուշադրություն կդարձնի հայ ժողովրդի բանաստեղծի հաշտարար միջամտությանը։

Հովհ. Թումանյան

45. ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

ծոևան—Թիֆւիս

1921թ. ապրիլի 8.

Դուք չեք կարող երևակայել, իմ ջանիկներս, թե ինչքան եմ ձեզ կարոտել և թե ինչքան եմ ուզում շուտով հասնեմ ձեզ մոտ։

Սրանից հետո հիմի կարճ պատմեմ, թե ինչ պատահեց ինձ հետ, է՛ն, ինչ որ հետո երկար կպատմեմ, և սակայն երկար պատմելով էլ չի վերջանալ ու չեք հասկանալ։

գուցե արդեն լսած լինեք, թե ինչպես մի ֆրոնտից մյուսն անց կենալու ժամանակ, թե ուրիշների և թե իմ անզգուշությունից, ընկա երկու կողմից էլ հրացանային ու պուլեմյոտային կրակի տակ— երկու անգամ, երկարատև ու սաստիկ, և էսպեսով ձյունի միջով, անցա մոտ տասը վերստ, մինչև գիշերվա կեսը մնացի դիրքերի առաջին։ Վերջին մի քանի գնդակն էլ, որ արձակեցին վրես, էն էլ վերջում հայտնվեց, որ Նիկիտն է եղել, Ջաղեթյանը» Միշայի եղբայրը, որ գնդապետ է այժմ։

Ես այժմ էլ չեմ հասկանում, թե ինչպես ազատվեցի էն կրակի տակից ու էնքան կարմիր գնդակների տարափի միջից։ Բայց զարմանալին էն է, որ հենց նույնիսկ էն րոպեներին՝ մի կողմից գլխարկս բարձրացրած ձեն էի տալիս, որ չարձակեն, մտա կողմից մտածում էի, թե չեմ սպանվելու։ Ասում էի՝ եթե սպանվելու լինեի՝ առաջուց նախազգացած կլինեի։