Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/431

Այս էջը սրբագրված է

Հենց էն րոպեին զարմանքով մտածում էի, թե ահա թե ինչու պատերազմում էնքան քիչ մարդ է սպանվում.– էսքան գնդակ է գալիս ինձ վրա և ոչ մինը չի դիպչում։ Մտածում, Էի ձեր մասին ե այլն, և այլն; վերջապես մի կատարյալ հրաշք։

Երբոր կես գիշերին ինձ եկան տարան շտաբը— արդեն հեռախոսով տեղեկություններ Էին եկել, թե Էսինչ ժամին թըշ– էւամու կողմից разведка երևաց և կրակ բաց արինք, անցավ էսինչ կողմը։ Էն կողմից Էլ եկավ — թե մենք Էլ կրակ բաց արինք։ Էդ թշնամին ես Էի…

Նիկիտն Էլ, որ արդեն մոտս Էր, հայտնեց, թե Էն վերջին գնդակներն արձակողն Էլ ես Էի։

Վերջապես, ճշմարիտը Էն Է, որ կենդանի եմ։

ճանապարհի մասին չեմ գրում, անկարող եմ և շատ Է երկար։

Ամսի 20-ին հասա Երևան։ Աշխենին, Համլիկին ու Հովիկին գտա առողջ ե մինչև անգամ ուրախ, եթե կարելի Է ուրախություն անվանել Էն դրությունը, երբ մարդիկ ձեռքները թափ են տալիս կյանքի վրա ու վճռում— ինչ կըլի—կըլի։ Քաղաքում խուճապը հանկարծ պատահեց, ոչ ոք չէր իմանում, թե էդ օրը կարող էր պատահել։

… էդ նույն օրը քիչ մնաց ես ու Հովիկն էլ զոհ էինք գնում մի գնդակի…

Բայց առհասարակ քաղաքում ոչ մի զոհ չեղավ։ Անշուշտ շատ ավելի լավ էր լինելու, շատ ա շատ ավելի լավ — եթե իմ միսիան հաջողեր, բայց մեջտեղը հավատ չկար… և շատ զուր։

Բայց այսաամենայնիվ լավ արի, որ եկա, երբ ամեն բան իմանաք, կտեսնեք, որ շատ լավ արի, որ եկա։ Շատ կյանքեր են ազատվել, և մարդ զարմանում է, երբ տեսնամ է, թե ինչ տեսակ դրություններ կարող են լինել — երբ մարդկանց ինչպես կորուստը — էնպես էլ փրկությունը էնքան հեշտ է լինում։

Չգիտեմ, արդյոք տեղեկություն է հասել Թիֆլիս խեղճ Լեռնի1— Լիսիցյանի սպանության մասին թե չէ։ Զեք կարող երևակայել, թե ինչպես շանթահարեց ինձ նրա սպանության պատմությունը։ Փ[ետրվարի] 18-ին, հեղաշրջումի օրը, հրացան

420