Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/440

Այս էջը սրբագրված է

կումենտներ Ներսես V³-ի կոնդակների սևագրության դավթարը, որի մեջ շատ բան կա մեր հասարակական-գրական (մանավանդ Միք. Նալբանդյանին) և քաղաքական կյանքին (կաց գրիչս վախեմ) վերաբերող նյութեր։ Նույնպես և իր ժամանակին հայտնի Ջալալյան արքեպիսկոպոսի գրությունները Պոլսի մեծամեծների ե պաշտոնական մարդկանց, ինչպես և ոուս բարձր պաշտոնյաների հետ։

Գնել եմ երկու տեղից։ Երկուսն Էլ կան։ Վճարել եմ 200— 300 ոուբլի։ Էս մին։

2. Ունեմ հոլանդական մեծ մինիատյուրիստ Կալֆի գործը, որ կլասիկ գործ Է։ Կարող ես կարդալ Բրոկկաուզի Էնցիկլոպեդիայում (հավելվածում) կամ Большая энциклопедия-ում, և կտեսնես, որ ասված Է, թե եվրոպական մուզեյները Կալֆ են որոնում, և որ Ռուսաստանը ունի 2 թե 3 հատ, լավ չեմ հիշում, Էրմիտաժում, համարներն էլ նշանակված են էնցիկլոպեդիայում։

Անցյալները մոտիցս տարան ստուգելու։ Եկան հայտնեցին, թե իսկական Կալֆ է, և պատերազմից առաջ գինը (Կալֆի) եղած է քսանհինգ հազար ռուբլի ամենաքիչը։ Ռուսներ էին։ Ես իհարկե շատ քիչ եմ հասկանում, եթե ավելի պակասը չասեմ։

Եթե ձեզ հարկավոր է, և եթե ճիշտ Կալֆ է, եթե էդքան էլ թանկ արժի –վճարեցեք մի քսանհինգերորդ մասը գնի, ու տարեք, ձեզ հալալ։ Դրանից հետո 3.Ունեմ «Գրաֆիշե Կունստի» և «Մոդեռն Կունստի» 50 տարին, ամեն մեկից 25 տարի։ էստեղ ստացված են Գերմանիայից կատալոգներ, Որոնց մեջ նշանակված է, թե դրանք բարձրացել են 10 անգամ։ Մանավանդ նշանավոր է Դրաֆիշե Կունստը։ Ես, իհարկե, դարձյալ հմուտ չեմ սրան էլ։ Եթե ախորժակ ունեք, էս էլ լավ ապրանք է։

4. Քեզ համար, իհարկե, ինչպես ե գրում ես, շատ լավ ապրանք է իմ մանկական գրականությունը։ Կուզեք մի գրքի մեջ միասին հրատարակեցեք, կուզեք առանձին-առանձին, հարկավ պատկերազարդ։ Կլիշեներն էլ հազիր կան։

Իհարկե աոանձին-առանձինը ավելի լավ է և ձեռնտու երեխաների համար։ Ընտրությունը կանենք միասին։

429