ՀԱՏՈՐԻ ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐՈԻՄ ԳՈՐԾԱԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
Հթ — «Հորիզոն» թերթ
Մճ — «Մուրճ» ամսագիր
Մշ — «Մշակ» թերթ
Sզ — «Տարազ» շաբաթաթերթ
ԹԵԺ՛ — Թումանյանի երկերի ժողովածու (գիտական հրատարակություն) ԳԱԹ — Գրականության և արվեստի թանգարան ՀԹՖ — Հովհ. Թումանյանի ֆոնդ
ՔՆՆԱԴԱՏՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
1887
ՄԻ ԱՎԱՆԴՈԻԹՅՈԻՆ (Էջ 7)
Այս հոդվածը Թումանյանի գրավոր անդրանիկ ելույթն Է, որն անստորագիր տպագրվել Է «Նոր-Դար», 1887, 136-ում այնուհետև՝ տասնամյակներ շարունակ անհայտ մնացել։ Միայն 1963 թվականին ԳԱ «Տեղեկագրի» № 12-ում տպագրած իր «Նորահայտ Էջեր Թումանյանի ժառանգությունից» հոդվածում գրականագետ Էդ. Ջրբաշյանը վերջնականապես հաստատեց «Մի ավանդության» հեղինակային պատկանելիությունը և վերահրատարակեց այն։
1. Նետողաց ազգը թաթարներն են (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն հայոց», Մոսկվա, 1858, գլուխ 20, Էջ 135—137):