Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/451

Այս էջը սրբագրված է

տոսի 5, 6, № 169, 170) հոդվածով, որի դեմ Դրամբյանը գրեց «Իմ վերջին խոսքը Հովհ. Թումանյանին» (Մշ, 1909, № 187, 189, 193) պատասխանը։ Բանավեճին մասնակցեց նաև Մուշ. Բագրատունին «Գրական էտիկան գրական մեծությունների ձեռքում» հոդվածով (Մշ, 1909, օգոստոսի 16, № 179):

1. Տե՛ս Ս. Հայկունի, «Ժողովրդական առակներ», 1907, Վաղարշապատ։

2. Նկատի ունի Թ-ի «Չախչախ թագավորը» և «Ծիտը» հեքիաթները, որոնք տեղ Էին գտել 1907 թ. հրատարակած «Լուսաբեր» դասագրքում։

3. Խոսքը Ս. Հայկունու «Աղվես ու թոզոտ բեգ» հեքիաթի մասին է («ժողովրդական առակներ», էջ 34—40):

4. «Վարժարան», Թիֆլիս, 1883, № 6, էջ 77, «ճուտիկը»։

ԹՅՈԻՐԻՄԱՑՈԻԹՅԱՆ ՄՈԻԹԻ ՄԵՋ (էջ 70)

Տպագրվել է Հթ, 1909, դեկտեմբերի 9, № 40:

1. Ակնարկում է 1853—1856 թվականների ռուս-տաճկական պատերազմը, որին մասնակցել է հայ գեներալ Վասիլ Բեհրաթովը (1791—1858):

2. 1905—1906 թվականների հայ-թուրքական ընդհարումները։

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԴԵՄ (էջ 74)

Տպագրվել է Հթ, 1909, դեկտեմբերի 26, № 54:

ՄԵԾ ՑԱՎԸ (էջ 75)

Տպագրվել է Հթ, 1909, դեկտեմբերի 27, № 55:

1. Ակնարկում է իր՝ Հթ, 1909, դեկտեմբերի 9, № 40-ում տպագրած «Թյուրիմացության մութի մեջ» հոդվածը (տե՛ս այս հատորը, էջ 70):

2. «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը» նշանակում է՝ 12 խաչապաշտ և յոթանասուներկու մուսուլմանական ցեղերի գլուխ։

3. «Մանկական ոտանավորներ և երգեր», խմբագրեց Գամաո Քաթիպա, Տփխիս, 1881, էջ 27:

1910

ՋԵՎՆ ՈԻ ՀՈԳԻՆ (էջ 79)

Տպագրվել է Հթ, 1910, հունվարի 15, № 9:

1. Մեջբերումը արված է «Մշակի» խմբագիր Ալ. Քալանթարի «Հայ թատրոնի կարիքները» առաջնորդող հոդվածից (Մշ, 1910, հունվարի 10, № 5)։