Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/46

Այս էջը սրբագրված է

Ընդհակառակը, Համլետ ուզում է ցույց տալ, որ նա իսկի բացարձակ չէ իր պատասխանների մեջ, և խոսքն այսպես է շարունակում.


«Քարտես ի ձեռին խոսելու է հետը, եթե ոչ ամենափոքր երկդիմի բառ մը պիտի մատնե մեզի։ Արդարև, Հորեշիո, երեք տարիներե ի վեր կըդիմեմ, թե դարս շատ բծախնդիր եղած է...»157:


Բացարձակ բառի տեղ Кетчер և Каншин գործ են ածում придирчив. Մասեհյան թարգմանել է.


«Ինչպես նրբամիտ Է թշվառականը. պետք է սրա հետ կողմնացույցով խոսել...»


Կարճ կտրելով այս նկատողությունները, այժմ ցույց տանք բաց թողած կտորները։ Այդ կտորները ես կարտագրեմ Մասեհյանի թարգմանությությունից:


Օֆելիան Համլետի ընծաները վերադարձնելով ասում Է.—«Դուք ինձ հավատացնում Էիք, թե սիրում եք ինձ»:


Համլետ.- Իսկ դու չըպիտի հավատայիր ինձ, որովետհև առաքինությունը չէ կարող այնպես պատվաստվել մեր փտած ծառաբունի վրա, որ մի համ մնացած ,չըլինի մեր քիմքում։ Ես քեզ չէի սիրում։

Օֆելիա․— Ուրեմն ևս ավելի խաբված եմ եղել։

Խելագառված Օֆելիան պալատում երգում է.

Օֆելիա

Վկա երկինք և սուրբ Կատրին,
Ավա՜ղ, ամոթ բան է․
Ինչ մարդ լիներ այդպես կաներ․
Իրավ, դա ցած բան է․
Կույսն ասում է․ ինձ խոսք տվիր
Ինձի քեզ հարս առնել։