Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/464

Այս էջը սրբագրված է

Շիրվանզադեի նամակի խմբագրական ծանոթությունը։ Շիրվանզադեն բողոքում Է «Մշակի» (№ 93) այն արտահայտության դեմ, թե՝ «բանագողությունը ընդհանուր երևույթ Է դարձել մեր գրողների մեջ» և հավանական չի համարում Թ-ին առաջադրվող մեղադրանքները։ Խմբագրության ծանոթության մեջ ասված Է. «Գործածելով «մեր գրողների մեջ» խոսքը, մենք ի նկատի ենք ունեցել մի քանի գրողների, որոնց վերաբերմամբ վերջին տարիները մամուլի մեջ մերկացումներ եղան»։

4. Տե՛ս այս հատորի «Ոչ-գրական ոչնչությունները քննադատ» հոդվածը։

5. Տե՛ս այս հատորի «Հովիտի» Ս. Հ-ի քննադատականի առիթով» հոդվածը։

6. Մինչև վերջին ժամանակներս հայտնի չէր, թե ով է «Вестник Европы» հանդեսի 1820 թ. № 11-ում զետեղված հոդվածի հեղինակը։

Հ. Թումանյանը կարծել է, թե «Житель Бутырской слободы» կեղծանվան տակ թաքնված է ինքը՝ հանդեսի խմբագիր Մ. Տ. Կաչենովսկին։ Բայց այդ դեպքում անհասկանալի կմնար ոչ միայն հոդվածի վերնագիրը՝ «Письмо к редактору», այլև այն տողերը, որով հոդվածագիրը դիմում է հանդեսի խըմբագրությանը. «Пожалуйте, напечатайте мое письмо…»:

«Вестник Европы» հանդեսի խմբագրությանն ուղղված նամակի հեղինակը ոչ թե Կաչենովսկին է, այլ նրա աշակերտներից մեկը՝ Ա. Գլագոլևը,— թեև, ինչպես հանդեսը, այնպես էլ նրա խմբագիր Կաչենովսկին ևս նույնքան անբարյացակամ էին երիտասարդ Պուշկինի նկատմամբ (տե՛ս Պուշկինի երկերի ռուսերեն եռհատորյակ,հ.2, 1957, պրոֆ. Դ. Բլագոյի ծանոթագրությունները) :

7. «Вестник Европы» — Ռուսական երկշաբաթյա հանդես, որ հրատարակվել է Մոսկվայում 1802—30 թթ։ Հանդեսի առաջին խմբագիրն ու հիմնադիրը եղել է Ն. Կարամզինը։ 1814 թ. այդ հանդեսում լույս են տեսել Պուշկինի առաջին ոտանավորները։ 1815 թ. հանդեսի խմբագիր է դառնում Մ.Տ. Կաչենովսկին, որի խմբագրած տարիներին հանդեսը դառնում է առավել պահպանողական և կորցնում իր նախկին հեղինակությունը։

8. Տե՛ս «Сочинения А.С. Пушкина со объяснениями их и оводом отзывов «критики», изд. Льва Поливанова, для семьи и школы, հատ. II, Մոսկվա, 1887, էջ 13։

9. Первый сборник русских народных песень: Древние российские стихотворения, во 2-м издании (1918 г.), обозначенные как «Собранные Киршею Даниловым».

10. Сочинения А.С. Пушкина с объяснениями… էջ 13:

11. Նույն տեղում։

12. Նույն տեղում։

453