Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/482

Այս էջը սրբագրված է

15. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՈԴԱՋԱՐՅԱՆԻՆ

41Տ

Ինքնագիրր պահվում է ԴԱԹ, Փ Վարդազարյանի ֆոնդ, 413/10 ե։


1. Բինե Ալֆրեդ (1857—1911) — ֆրանսիացի հոգեբան—ֆիզիոլոգ։

2. Համլետն այդպես է բացականչում հոր ուրվականի հետ զրուցելիս (տե՛ս «Համլետ» անգլ. թարգմ. Հով. Խան Մասեհյան, Թիֆլիս, 1894, I արարված, տեսարան V, էջ 46):

3. Փ. Վարդազարյանին £ելի Կլյուչից գրած նախորդ՝ օգոստոսի 10-ի նամակով, Թումանյանը նրան է ուղարկել նոր գրած «Ֆ-ին» («Ընկերիս») ԵՎ «Տրտունջ» բանաստեղծությունները կարծիքի։ Խոսքն այս վերջինի մասին է։

4. Մարիա Մարկովնա — Մարիամ Թումանյան։

16. ՎԱՐՅԱ ԽԱՆԴԱ ՄԻՐՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է բանաստեղծի ընտանիքի արխիվում։

1. Վարյա — Վաովաոա Խանդամիրյան (հետագայում՝ տիկին Մա– նանդյան), ուսուցչուհի, Թումանյանի հետ ծանոթացել էր 1900 թվականին։

2. Տե՝ս Зудерман Герман, «Да здравствует жизнь», драма в 5-и действ., Москва, 1902 г.

3. Ըստ հունական դիցաբանության, Օլիմպիոս սարի գագաթին բնակվում էին օլիմպիական 12 աստվածները։ Նրանց վեհագույնը՝ Զևսը ուներ իր գահը, իսկ մյուսները բազմում էին նրա շուրջը ոչ թե ըստ ավագության, այլ ինչպես որ պատահեր։ Այստեղից էլ՝ «օլիմպիական աստվածների անկարգությամբ նստեցինք» արտահայտությունը, որ փոխաբերական իմաստով նշանակում է նստել խաոնիխուոն։

17. ԼԵՈԻՆ (ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ)

Սևագիր ինքնագրի ֆոտոպատճենը պահվում է Թումանյանի տուն-թանգարանում (№ 17): Նամակն անավարտ է և անստորագիր։

1. Լեո-Առաքել Ռաբախանյան (1860—1932) —ականավոր պատմաբան, հրապարակախոս, գրող ու գրականագետ։

18. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԴԱԹ, ՀԹՖ, № 332: Նամակն անավարտ է Ա անստորագիր։

Լ Ակնարկում է «Մշակի» հալածանքը «Վերնատան» անդամների, մասնավորապես իր նկատմամբ։

2. 1903 թ. «Բանաստեղծություններ» ժողովածուն։

3. 1902 թ. հոկտեմբերին Յա. Վեսելովսկուն գրած նամակում Թումանյանը աննպաստ կարծիք է հայտնում իր նախորդ շրջանի բանաստեղծների (Ս. Օահազիզ, Գամառ-Քաթիպա) մասին ь դրանից հետո տագնապում, թե վրդով–

471