Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/49

Այս էջը սրբագրված է

1902

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ

1882 թվի գարնանը մի օր «Կռունկի» խմբագիր Մ. Աղաբեգյանի մոտ մտափ իր գրաշարներից մինը—մի 20—22 տարեկան գեղեցկադեմ րարձրահասակ տղա, «Մեղու Հայաստանի» լրագրի № 17 ձեռքին։ Այդ №-ում նա տպել էր իր ոտանավորը, ուզում էր խմբագրի կարծիքն իմանալ։

Խմբագիրն առավ թերթը։

Հարկավոր է օգնել չքավորներին

Անուշիկ գարնան զվարթ օրերում գրավում են պատանու սիրտը ծաղկազարդ վայրեր, միտն են ընկնում էնտեղի եղբայրքը և գնում է…

Բարձրանում է մի բարձի բլուր, նայում է չորս կողմը—ծաղկած դաշտեր, շենք, շինություն, առուք, վտակք–ցնծությամբ լցված իջնում Է ստորոտ։

«Էսքան բարության վայելողների
Տեսությանն Է միայն փափագում»։


Եվ ահա հայտնվում Է մի ծերունի, գավազանը ձեռքին, գլխակոր, շորերը մաշված, պատանին դիմում Է սրան.

«Հայրի՛կ… ասա ինձ խնդրեմ,
Ինչպես եք այստեղ դուք կաոավարվում,