Այս էջը սրբագրված է
1905
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ nւնի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երեում որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից. Թե եկվոր է՛յ , անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։ Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ ՛Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ ՛մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքովդ։ Չափազանց մարդասեր, ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ՛ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։ Իսկ մայրս բ՛ոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս՛— Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը որ հսկեմ, ինքը՝