Այս էջը սրբագրված է
լին ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս այդ ոտանավորը.
|
Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չե՛մ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նտ ինձանից ՛լավ է գրում։
Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ զրել եմ 1886 թվին։–1886 թ. ամուսնացել եմ։ ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չեն հավանել, այնպես որ –«Պոետն ու Մոզայի» մեջ ուղիղն եմ ասել: Սկսնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին ավելի ճիշտը– նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բաւնաստեղծների ու ավելի լայն գրականության հետ, այն օրվանից իմձ համար ամենասիրտին մնում է Շեքսպիրը։
- Այս երկու տողն ընդհանրացած տողեր են որով ժամանակի սիրահարներն սկսում էին իրենց նամակները։ Հ․ Թ․