Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/58

Այս էջը սրբագրված է

1907

ԱՆԿԵՂԾ ԶԵՆՔ

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հալտնըվել կեղծիքը ինչպես այսօր։

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը։

Մեծ ալեկոծաթյուններ ն ու ակնկալությունները ամենքին տեղահան արել, դուրս են բերել իրենց, անկյուններից, և ահա —ժողովողներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են։

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես ինչպես ինքն է կամենում, և խոտեր այն, ինչ որ ինքն է մտածում։

Այդպես պիտի լիներ մարդը, և տվել այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք որ ուրիշ ժամանակ աներևակայելի է։

Նրա խոսքից կամ այն շարժումից կախված, է շատ. բան։

Եվ հանկարծ․․. դուք տեսնում եք… Նա խաղ է անում դերասանություն է անում։

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են։

Դրտ համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները։