Օր առաջ եմ ասում, որովհետև արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման Է տանում, իսկ նոր սերունդը–չգիտի։
Եվ այժմ, քանի գործն Էս դրության Է, դուք, գավառական խերթերդ, ահագին գործ կարող եք կատարել։ Ձեր Էջերում մըշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովրդական՛, բահավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից, և ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք։ Եվ ձեր շատ բաժինները՝ եթե վաղը չէ, մյուս օրը կկորցնեն իրենց արժեքը, բայց էդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարևորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ։
«ՀԱՄԼԵՏԻ» ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ՇԱԲԱԹԸ ԹԻՖԼԻՍՈԻՄ
Վերջին օրերս Թիֆլիսի արքունական թատրոնում երկու անգամ իրար ետևից ներկայացրին Շեքսպիրի «Համլետը», հայերեն՝ պ. Ամո Խարազյանը1, ռուսերեն՝ պ. Դայլսկին2։ Մինչդեռ, հայերեն ներկայացման ծանր տպավորության տակ մտածում էի հայ դերասանի և նրա խմբի ապիկարության մասին, վրա հասավ անուն հանած ռուս դերասանը— պ. Դայլսկին իր խղճալի թագավորով, իր տիկնիկ թագուհով, իր մուժիկ Պոլոնիուսով իր անկենդան Օֆելիայով, իր փետի կտոր լաերտով, վերջապես իր խոհարարուհի ու լվացարարուհի պալատական նաժիշտներով–ի մեծ մխիթարություն հայոց խմբի; Եվ էապես համերաշխ էս երկու խումբը Քրիստոսի չարչարանքի նախընթաց շաբաթը շինեցին