Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/96

Այս էջը սրբագրված է

պագրությանը հեղինակի բարձր անվան վայել արժանավորությաններն ունենա…», ինչպես ասված Է հառաջաբանում։ Բայց մեծ եղավ ցավս, երբ գտա, որ Էնքան խնամքով ու զգուշավորությամբ արած Մոսկվայի հրատարակությունը ոչ միայն չի ուղղել հնի— Թիֆլիսի հրատարակության, ափաշկարա սխալները, այլև նրա վրա ավելացրել Է նոր, ավելի խոշոր սխալներ։ Բաքվի Կուլտուրական Միությունն Էլ նրանից արտատպելիս իր սխալներն Է ավելացրել, և, ահա, Էսօր հայ ժողովրդի պաշտելի «Վերք Հայաստանին» դրված Է մեր սեղանի վրա իբրև հայ գրքերի մեջ ամենաանփույթ տպված գրքերից մինը, գուցե հենց ամենաանփույթ տպվածը։ Հին, 1858 թ. Թիֆլիսի տպագրության մեջ սխալներ կան. օրինակ. Էջ 100 տպված Է «խ ո ռ ը վեր ածելով», փոխանակ «խ ո տ ը վեր ածելով», դիբա, փոխ. դիբ ա, Էջ 258 քյանդաղ, փոխ. փիանդազ Է, Էջ 128 վտանկավոր ճամփերով, փոխ. վտանգավոր ճամփեքով, կամ թե չէ հնում՝ էջմիածնի միաբանքն էնպես ցրվեցան, որ «երկու ջանիցը հինգն էլա չմնացին…», նորերում, ուղղածներումն էլ նույն (էջ 109, 120, 138, 269) և սրանց նման ավել կամ պակաս կարևորություն ունեցող սխալներ անարատ մնացել են իրենց տեղը։ էդ հերիք չի, որ եղած սխալները թողել են, շատ ուղիղ տեղեր էլ փչացրել են ու սխալ են տպել։ Օրինակ, հնի մեջ (101) ասում է՝ «Աչքդ սառչի ոչ, սրտիդ ու բերնիդ հոփ տուր»։ Նորերը (109) շինել են՝ «Աչքն սառչի ոչ…», հնում (111)՝ «կես սհաթ չքաշեց…», նորերը (121) շինել են՝ «կես սհաթ անց չքաշեց…»։ Հնում (129) Մ ո կ լ լ ո ւ ն, նորերը (188) շինել են՝ Մ օ կ լ ո ւ ն։ Հնում (129)՝ «Օդը ապականվել էր ջամդաքի հոտով ու հարամի ղշերը, որ աշխարհքի տակիցն ասես, թռել, հավաքվել էին…»։ Նորերը (138)՝ հարամի ղշերը դարձրել են համամի ղշերը։ Հինը (130)՝ պատմություններ է անում, ու ասում է՝ «էսքան բանն անց էր կացել… մեր կողմը ոչինչ խաբար չկար», նորերը (139) շինել են՝ «է ս բ ա ն ն անց էր կացել…», հինը (132) ասում է՝ «…անունը քարերը սասանեցնում էր», նորերը շինել են (141) «…անունը քարերը սասանեցնում է ի ն»։

Հինը (135) ասում է՝ վարժատան չէին… որ… «քունները վարպետի անսիրտ պատմության վրա տաներ (թե՝ հայք էլ