Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/101

Այս էջը հաստատված է


ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ

Էյ աստղե՜ր, աստղե՜ր,
Երկնքի աչքեր,
Որ այդպես վառ-վառ
Ժըպտում եք պայծառ․
5 Ժըպտում էիք դուք,
Երր ես դեռ մանուկ
Աշխույժ ու կայտառ,
Ձեզ նման պայծառ
Թըռվռում էի
10 Ու ցավ չունեի…
Ժըպտում եք այսօր,
Երբ թույլ ու անզոր,
Կորած հույսերիս
Կըսկիծն եմ լալիս․․․
15 Կըժպտաք նաև
Շիրիմիս վերև…

99