Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/103

Այս էջը հաստատված է
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Քո աչքերում, որ փայլում է,
Հոգուս հուրն է մշտավառ,
Իսկ ժպիտդ, որ բացվում է,—
Սրտիս բերկրանքն անսպառ։

5 Երբ որ հանգչի հուրն աչքերիդ,
Եվ շըրթունքըդ կարկամի,
Կըմեռանի նաև գերիդ…
Եվ մեզ մի մահ կըտանի։