Դո՞ւ ես, իմ սիրո՛ւն,
Այն չըքնաղ ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից։
5
Դո՞ւ ես գըրկաբաց
Հայտնըվում հանկարծ,
Ուզում ես գըրկել,
Ու հանկարծ, մեկ էլ
Խավարի միջում
10
Սահում ես, կորչում…
Դո՞ւ ես ծիծաղով
Կամ ծանոթ ձայնով
Մեր սիրած երգի՝
Իմ լուռ սենյակի
15
Մոտից հեռանում
Գիշերվա մըթնում…
Ասա՛, իմ սիրո՛ւն,
Դո՞ւ ես այն ուրուն,
20
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից…