Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/109

Այս էջը հաստատված է



ՌՈՄԱՆՍ

Երկու աչքով լալիս էր նա,
Վճիտ կաթիլքն արտոսրի
Թափվում էին կրծքի վերա
Սև աչքերից այն կուսի։

5 Նուրբ շրթունքը այրվում էին
Մատաղ սրտի կրակից,
Եվ համարձակ իմ առաջին
Լալով պատմում էր նա ինձ։

Ես ակնապիշ լսում էի
10 Այն պատկերով հիացած,
Եվ հիշում եմ միմիայն վերջի
Նրա խոսքերն, որ ասաց՝

«… Ա՜խ, չարտասվել ես չեմ կարող,
Ծանր է ապրել սիրազուրկ…»,
15 Եվ բարձրաձայն հեկեկալով
Դարձյալ թափեց արտասուք։

107