Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/112

Այս էջը հաստատված է
* * *

Մութն էր երկինքը. ոչ ոք չըտեսավ
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երր որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։

5 Լուռ էր պոետը, թախիծը դեմքին,
Ի՛նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան.
Սակայն տողերում, երբ որ կարդացին,
Զգայուն սրտի արցունքը տեսան։