Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի…
Ահռելի սարսափ գիշատիչների…
Թառանչում էի և լալահառաչ
Միմիայն արևի լույս էի խնդրում,
5
Երբ որ շողացին մի քանի ճաճանչ
Մութ հորիզոնի մռայլ ամպերում։
Առավոտն ահա՝ բացագանչեցի,
Եվ թնդաց հոգիս. թեթև շնչեցի…
Ցանկալի կյանքի նշան ակներև.—
10
Պատառվեց ահա թանձր խավարը,
Օրը բացվում է և գլխիս վերև
Շառագունել է երկնակամարը…