Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/116

Այս էջը հաստատված է
ՀԻՇԻ՜Ր…


Յուր չար բախտի ճանկում բռնված՝
Նա քեզանից հեռու մնաց.—
         Սիրեցի քեզ հեռվից
         Զրկված քո բույրից,
5 Եվ տանջվեց թաքուն
         Գիշերը անքուն։

Նորա սերը մնաց անհաս,
Բայց անունը չըմոռանաս.—
         Պահի՛ր քո մտքում,
10 Հիշի՛ր աղոթքում.
         Եվ քո սրտում նա
         Թող անմահանա։

114