Դու արտասվում ես, և քո ծանրավիշտ Սրտից լճացած արցունքի տակից Փայլում է միտքը բոցոտ աչքերիդ— Խելոք տրտմություն և քնքուշ թախիծ.5 Եվ այդ առավել վեհ ու սիրուն է, Թեև ամպամած գիշերվան գրկում Փայլակն էլ շողում և ցոլանում է Խաղաղ ջրերի խորին հատակում։
116